2024 թվականի հուլիսի 1-ից էր նախատեսվում։ Մենք քննարկեցինք, քննարկեցինք, քննարկեցինք, հետո էլի քննարկեցինք, հետո մի քիչ էլ քննարկեցինք ու հասկացանք, որ պատրաստ չենք։ Հետո ասացինք՝ լավ, եկեք անենք 2025 թվականի հունվարի 1-ից։ Հետո միանգամից մեկ տարով հետաձգեցինք։ Հետո նորից քննարկեցինք, քննարկեցինք, քննարկեցինք ու հասկացանք, որ երբեք էլ պատրաստ չենք լինելու, որովհետև պատրաստության այն նշաձողը, որ մենք մեր առաջ դնում ենք՝ ինչ ենք ուզում, և արդյոք մեր իրականության մեջ նման բան կա, հետևյալն է․ մենք ուզում ենք իդեալական պատրաստ լինել, այսինքն՝ ունենալ 600 S Mercedes-ի մակարդակի մի բան, որ մի շարժում անենք, և համակարգը սկսի աշխատել։ Բայց մենք մի բան հաշվի չենք առնում։ 600 S-ի մակարդակի բան կառուցելու համար պետք է գոնե «Զապառոժեց» կառուցած լինելու փորձ ունենանք։ Չի կարող այդպես լինել, որ միանգամից այդ կետից սկսենք։
Հիմա ես սա ինչի՞ համար եմ ասում։ Ուզում եմ դիմել հանրությանը երկու հարցով։ Առաջինը՝ սիրելի 1 միլիոն 600 հազար հայրենակիցներ, խնդրում ենք՝ 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։