Քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ՝ առողջ ապրելակերպը կարող է ամոթ համարվել․ Փաշինյան

Կառավարության այսօրվա տարեվերջյան նիստում Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց առողջապահական համակարգի խնդիրների առնչությամբ՝ պնդելով, որ մեր խնդիրը ոչ թե այն է, որ վազելու տեղ չկա, այլ այն, որ առողջ ապրելակերպը բրենդավորված չէ, փոխարենը՝ հակառակն է բրենդավորված:

Ըստ նրա՝ քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ՝ առողջ ապրելակերպը կարող է ամոթ համարվել։

«Չհասկացանք՝ տղամարդը շորտ կհագնի կամ հեծանիվ կքշի՞։ Տղամարդը պետք է գյուղամեջում պպզի առնվազն 6 ժամ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Երևանի թաղերում հազարավոր նման գյուղամեջեր կան։

Փաշինյանը կոչ արեց բրենդավորել առողջ ապրելակերպը։

Leave a Comment