Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտնել է` ինչ են ակնկալում Մոսկվայից AZAL ինքնաթիռի վթարից հետո

Բաքուն սպասում է AZAL ինքնաթիռի վթարի հետաքննության ավարտին և ակնկալում է փոխհատուցման անհապաղ վճարում, Lenta.ru-ին ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։

Դեսպանը նաև հույս է հայտնել, որ ողբերգության համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն։

«Դուշանբեում հոկտեմբերի 9-ին արված հայտարարությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր քայլ են այս ուղղությամբ», – նշել է նա։

Մուստաֆաևը հավելել է, որ Մոսկվա-Բաքու հարաբերություններում այսօր հիմնարար խնդիրը ինքնաթիռի վթարի հետ կապված հարցերի արագ և արդարացի լուծումն է։

Leave a Comment