Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայում՝ E-draft հարթակում հանրային քննարկման դրված օրենքի նախագիծը։ Առողջապահությամն նախարարության կողմից առաջարկվող նախագծով կարգավորվում են անապահով ընտանիքների անդամների՝ առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու և բժշկական օգնության և սպասարկման ծառայություններց օգտվելու իրավունքի հետ կապված հարաբերությունները:
Հիմնավորմամբ նշվում է, որ նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի պահանջից, համաձայն որի առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ ընտանիքի անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամի վրա՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:
Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ ընտանիքի անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամի վրա:
Սոցիալապես անապահով ընտանիքների անդամների՝ առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ է սահմանել անապահով ընտանիքների շրջանակը և այդ ընտանիքների անդամների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման առանձնահատկությունները: Ըստ այդմ, առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու իրավունքից պետք է օգտվեն անապահովության գնահատման նոր և գործող համակարգերի հիման վրա սոցիալապես անապահով ճանաչված համապատասխան միավոր կամ շեմ ունեցող ընտանիքների անդամները:
Նախագծով առաջարկվում է՝
1․ Առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածել
- Սոցիալապես անապահով այն ընտանիքի ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ անդամի վրա, ով հանդիսանում է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու (անապահովության գնահատման գործող համակարգի շահառուներ),
- «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ անդամների վրա (անապահովության գնահատման նոր համակարգի շահառուներ),
2. Սահմանել շահառուների տվյալների փոխանակման կարգ՝ հաշվի առնելով անապահովության գնահատման գործող և նոր համակարգերի առանձնահատկությունները:
Անապահով ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի սպասարկման և վարման լիազորած կազմակերպության կ
տեղեկատվական համակարգի սպասարկման և վարման լիազորած կազմակերպության կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով։
Ընտանիքի անդամի նույնականացման համար կիրառվում են հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան և համարը)։
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ սոցիալապես անապահով ճանաչված շուրջ 60000 ընտանիքների անդամներ կօգտվեն առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու և բժշկական օգնության և սպասարկման ծառայություններց օգտվելու իրավունքից:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։