Հայաստանը բանտարկել է իր արքեպիսկոպոսների կեսին՝ որպես այլախոհության դեմ լայնածավալ ճնշման մաս. գրում է Premier Christian News-ը։
Ինչպես նշվում է, Նիկոլ Փաշինյանը, բախվելով հանրային խոր դժգոհության, նաև տուգանել է քաղաքացիներին սոցիալական ցանցերում գրառումների համար, կալանավորել քննադատներին և բռնագրավել եկեղեցական գույքը։ Նա հրապարակավ կոչ է արել պաշտոնանկ անել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին։
«Հայ քրիստոնյաներն աճող ճնշման տակ են»,- նշել է Պիտերբորոյի Կրոնական ազատության հարցերով խորհրդարանական խմբի փոխնախագահ լորդ Ջեքսոնը։ Նրա կարծիքով՝ խոսքի ազատության և Եկեղեցու նկատմամբ այս ճնշումն անընդունելի է։
«Հայաստանի բարեկամները պետք է հստակ ասեն. հայ ժողովուրդը և նրա հին քրիստոնեական ժառանգությունն արժանի են պաշտպանության, այլ ոչ թե հալածանքի իրենց սեփական կառավարության կողմից»,- ընդգծել է Ջեքսոնը։
Նշվել է, որ իրավիճակը լուրջ սպառնալիք է ներկայացնում այն հավատացյալների համար, ում հավատը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ավելի քան 2000 տարվա պատմություն ունի, և մտահոգություններ է առաջացնում երկրում կրոնական ազատության և մարդու իրավունքների վերաբերյալ։