2025 թ․-ի առաջին կիսամյակում ոսկու և ադամանդի ներմուծման ծավալները զգալիորեն նվազել են, ծխախոտի հումքի ծավալն՝ ավելացել

2025 թ․-ի առաջին կիսամյակում ոսկու և ադամանդի ներմուծման ծավալները զգալիորեն նվազել են, ծխախոտի հումքի ծավալն՝ ավելացել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվել է 2025 թվականի առաջին կիսամյակում ներմուծված ապրանքների վիճակագրությունը։ Առաջին կիսամյակում արտահանվել է 5,95 մլրդ դրամ արժողությամբ ապրանք, ինչը 2024 թվականի ցուցանիշի համեմատ նվազել է 61․7%-ով։

2025 թ․ հունվար-հունիս ամիսներին ամենամեծ քանակությամբ Հայաստան է ներմուծվել է 973 մլրդ դրամի ոսկի, 2024 թվականի ցուցանիշի համեմատ գրանցվել է 77.9% անկում։

Բջջային հերախոսների ներմուծման ծավալները կազմել են 472 մլն դոլար՝+12.5%։

Մարդատար ավտոմեքենաների ներմուծման ծավալները կազմել են 361․6 մլն դոլար՝ +37․02%։

Բնական գազի և հեղուկի ներմուծման ծավալները 244․5 մլն դոլար է՝ +4․2%։

Նավթի և նավթամթերքի ներմուծման ծավալները կազմել են 230․5 մլն դոլար՝ +7․8%։

Ներմուծված մոնիտորների և պրոյեկտորների ծավալը կազմել է 97․9 մլն դոլար՝ -6․6%։

Ներմուծված ծխախոտի հումքի ծավալը կազմել է 83․5 մլն դոլար՝ +118․4%:

Դեղամիջոցների ներմուծման ծավալները կազմել են 82․4 մլն դոլար՝ -5․6%։

Համակարգիչների ներմուծման ծավալները կազմել են 81․02 մլն դոլար՝ +9․98%։

Ադամանդի ներմուծման ծավալները կազմել են 64․7 մլն դոլար՝ -84․6%։

Leave a Comment