ԿԸՀ-ն 4 ԸԸՀ անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որոշումներ է կայացրել 2025 թվականին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ամփոփոել է 2025 թվականը։ Ասուլիսի ժամանակ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ 2025 թվականին առաջին անգամ ԿԸՀ-ն իրականացրել է 38 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման գործընթացը, որը պայմանավորված է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի փոփոխություններով։

Ատեստավորումն իրականացվել է երկու փուլով, առաջին փուլն իրականացվել է հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 6-ը, որում ընդգրկված են եղել Հանրապետության մարզերն ընդգրկող թվով 27 ԸԸՀ-ները, բացառությամբ թիվ 14-ԸԸՀ-ի, որը պատասխանատու էր Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար: Iravaban.net-ը տեղեկանում է ԿԸՀ-ից։

Առաջին փուլի շրջանակներում պարտադիր ատեստավորմանը մասնակցել է ԸԸՀ 169 անդամ, բացակայել է 14 անձ, 8-ը՝ անհարգելի, 6-ը՝ հարգելի պատճառներով։ Անցողիկ շեմը չի հաղթահարել 12 անձ, իրենք հնարավորություն են ստացել մասնակցել կրկնակի ատեստավորման։ 12 անձանցից կրկնակի ատեստավորմանը ներկայացել է մեկը, որը չի հաղթահարել բանավոր հարցազրույցի պահանջները։ 7 անձ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին դիմում է ներկայացրել։ 4 ԸԸՀ անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ ԿԸՀ-ն որոշումներ է կայացրել։

Դեկտեմբերի 3-ից 10-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացրել է ԸԸՀ անդամների ամենամյա պարտադիր ատեստավորման երկրորդ փուլը։ Այս փուլում ընդգրկված են եղել Երևանի 10 ԸԸՀ-ները և Վաղարշապատ համայնքն ընդգրկող թիվ 14 ԸԸՀ-ն։ Ատեստավորման մասին ծանուցվել է 77 անձ, մասնակցել է 66-ը, անհարգելի՝ առանց դիմումի, բացակայել է 3 անձ։ Մասնակիցներից անցողիկ շեմը չի հաղթարահել չորս անդամ, ևս երկուսը լիազորությունների վաղաժամ դադարեցման դիմումներ են ներկայացրել ԿԸՀ։ Ատեստավորման երկրորդ փուլի բացականերին, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած անձանց հնարավորություն է տրվելու 2026 թվականի հունվարի 12-ին կրկին ատեստավորման մասնակցել։

Leave a Comment