Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) որևէ նշան չի տեսնում, որ միջուկային տերությունները պատրաստվում են վերսկսել միջուկային փորձարկումները, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Ես տեսնում եմ, որ մեծ տերությունների առաջնորդները ժամանակ առ ժամանակ փոխանակվում են հայտարարություններով. որոշները արձագանք են ուրիշի հայտարարություններին, մյուսները՝ ավելի ինքնաբուխ։ Բայց մենք, որպես կանոն, նայում ենք փաստերին։ Եվ միջուկային փորձարկումների տեսանկյունից մենք այս պահին նման բան չենք տեսնում»,-ասել է Գրոսսին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 30-ին հայտարարեց, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումները անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք, ենթադրաբար, ունեն միջուկային զենքի ծրագրեր։