Ձերբակալվել է ՊԵԿ նախկին փոխնախագահ Վախթանգ Միրումյանը

Ձերբակալվել է ՊԵԿ նախկին փոխնախագահ Վախթանգ Միրումյանը

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է պետական եկամուտների կոմիտեի նախկին փոխնախագահ Վախթանգ Միրումյանը։ 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա: 

«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- փոխանցեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Վախթանգ Միրումյանը ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի մարտից մինչև 2018 թվականի մայիս։ 

2025 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով ձերբակալվել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վարդան Հարությունյանը ձերբակալվել էր «Նորֆոլկ» ընկերությանը առնչվող քրեական վարույթի շրջանակներում։ 

Leave a Comment