Ինչպե՞ս են գոյացել պատգամավորների ստացած մոտ 3-ական միլիոնները. «Ազատություն»

Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք՝ 2024-ի դեկտեմբերին պատգամավորները մեկ անգամ են ստացել պարգևատրում: 8-րդ գումարման Ազգային ժողովի պատմության մեջ, ըստ հրապարակված փաստաթղթերի, մեկ էլ 2023-ն է պատգամավորների համար եղել այդքան առատ, մյուս տարիներին Ամանորից առաջ պարգևատրում մեկ անգամ են ստացել:

Թե ԱԺ-ում բաժանված պարգևատրումների վրա ինչքան գումար է ծախսվել, խորհրդարանից հրաժարվում են հրապարակել, չնայած, օրինակ, 2022-ին Անկախության տոնի առիթով տրված պարգևավճարների գումարը բացահայտել էին:

Ընդդիմադիր պատգամավորի հրապարակած այսօրվա թիվը՝ մոտ 3 միլիոն դրամը եթե բազմապատկում ենք պատգամավորների թվով՝ 107-ով, ստացվում է, որ տարեվերջին մոտ 300 միլիոն դրամ կամ 800 հազար դոլար միայն օրենսդիրներն են ստացել:

ԱԺ նախագահի կարգադրության մեջ բացակայում են հավելվածները:

«Ազատություն»-ը խորհրդարանի խոսնակին հարցմամբ խնդրել էր տրամադրել հավելվածները, որոնց ծանոթանալով պարզ կդառնար նաև՝ պարգևատրումներին ուղղված ողջ գումարն ինչքա՞ն է կազմել, ի՞նչ դրույքաչափով են հաշվարկվել՝ աշխատավարձի չափո՞վ, դրանից ավելի՞, թե՞՝ պակաս, քանի որ պատգամավորներից բացի աշխատակիցները ևս դրամական կրկնակի խրախուսանքներ են ստացել: Իսկ խորհրդարանի աշխատակազմը, տարբեր հրապարակումների համաձայն, մի քանի հարյուր հոգուց է բաղկացած:

Խորհրդարանի նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը հրաժարվել է տրամադրել տեղեկությունը՝ դա հիմնավորելով աշխատակիցների անձնական տվյալների պաշտպանությամբ:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment