Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոստովանել է, որ ունի չորս քաղաքացիություն։ Հայկական, ռուսական և սերբական անձնագրերից հետո նա ստացել է նաև ամերիկյան անձնագիր։
«Յուրաքանչյուր իրեն հարգող հայ պետք է ունենա ԱՄՆ անձնագիր», – հումորով նշել է Թիկնիզյանը Nobel YouTube ալիքին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդային» միացել է 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Սերբական թիմի կազմում նա մասնակցել է 25 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։