«Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին». Գյումրիում վառել են գլխավոր տոնածառի լույսերը

Գյումրու Վարդանանց հրապարակում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը։ Արարողությունն ուղեկցել է տոնական համերգով ու հրավառությամբ։

Տոնական երեկոն կազմակերպվել էր «Մեր ձևով» շարժման հիմնադիր Սամվել Կարապետյանի աջակցությամբ։

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ քաղաքի կենտրոնական փողոցներն ու հանրային տարածքները նաև տոնական զարդարանք են ստացել։

«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի դստեր՝ Տաթևիկ Կարապետյանի հետ միասին, մասնակցել են տոնածառի լույսերի վառման արարողությանը, որից հետո շփվել են գյումրեցիների հետ։

Ավելի վաղ շարժումը հայտարարել էր, որ Գյումրին առանց տոնական զարդարանքի չի մնա։

Leave a Comment