Շարունակում է ծանր մնալ Բաքվի բանտում գտնվող արցախցի Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը: Հիշեցնենք՝ երեկ ադրբաջանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Ի՞նչ նորություններ կան: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«70-ամյա Վագիֆ Խաչատրյանի մոտ բանտում երեկ չէ առաջին օրը սրտի կաթված է եղել, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Այնտեղ նաև արձանագրել են, որ թոքերի հետ էլ լուրջ խնդիր կա: Նա միացված է եղել արհեստական շնչառության սարքին և երեկվա դրությամբ, այսինքն ամենաթարմ տեղեկությունը երեկվանն է, այն է, որ նա կրիտիկական վիճակից դուրս է եկել: Խաչատրյանի կյանքին լուրջ վտանգ էր սպառնում, երեկվա դրությամբ էլ նրա վիճակը գնահատվում էր որպես ծանր և նա շարունակում է վերահսկողության տակ լինել՝ վերակենդանացման բաժանմունքում: Ենթադրում ենք, որ մինչ այժմ էլ նրա կյանքին սպառնալիք կա և քանի ժամ է նոր տեղեկություն չունենք»,- ասել է Երկանյանը:
Դեռ որքա՞ն պետք է բանտում մնա, եթե չազատեն: Ալիևը համաներում է հայտարարել: Հնարավո՞ր է հաշվի առնելով Խաչատրյանի առողջական վիճակը նրա վրա էլ տարածվի համաներումը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: