Ըմբիշները որոշեցին Հայաստանի չեմպիոններին

Չարենցավանում ավարտվել է հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտերի Հայաստանի առաջնությունը։ Ըստ քաշային կարգերի, Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել են։

Հունահռոմեական ոճ

55 կգ՝ Մանվել Խաչատրյան, 60 կգ՝ Սուրեն Աղաջանյան, 63 կգ՝ Կարեն Ասլանյան, 67 կգ՝ Յուրա Հովեյան, 72 կգ՝ Գասպար Տերտերյան, 77 կգ՝ Սամվել Տերտերյան, 82 կգ՝ Սամվել Գրիգորյան, 87 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 97 կգ՝ Հայկ Խլոյան, 130 կգ՝ Ալբերտ Վարդանյան։

Ազատ ոճ

57 կգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Մեժլում Մեժլումյան, 65 կգ՝ Արման Մուսիկյան, 70 կգ՝ Վազգեն Թեւանյան, 74 կգ՝ Նարեկ Հարությունյան, 79 կգ՝ Հրայր Ալիխանյան, 86 կգ՝ Ռազմիկ Եփրեմյան, 92 կգ՝ Կնյազ Իբոյան, 97 կգ՝ Գուրգեն Սիմոնյան, 125 կգ՝ Խաչատուր Խաչատրյան։

Առաջնության արդյունքներով կկազմավորվեն ազգային հավաքականների նոր կազմերը, որոնք կսկսեն նախապատրաստվել մրցաշրջան 2026-ի պատասխանատու մեկնարկներին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment