Մասնակցելու ենք 2026թ–ի խորհրդարանական ընտրություններին․ Հայկ Մարության

Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ մասնակցելու ենք 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, մասնակցում ենք մեր թիմով, այն է՝ «Նոր ուժ» կուսակցությունով։  Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր կուսակցությունն ունի սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն, ինչը նշանակում է, որ մենք մեր ուշադրությունը սևեռելու ենք մարդկանց սոցիալական խնդիրներին»։

Leave a Comment