«Մանչեսթեր Սիթին» հերթական թանկարժեք տրանսֆերն է համաձայնեցրել

«Բորնմուտի» եզրային հարձակվող Անտուան Սեմենյոն շատ մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ավարտին հասցնել գանացու տրանսֆերն առաջիկա օրերի ընթացքում։ «Մանչեսթեր Յունայթեդը», որը նույնպես հետաքրքրված էր Սեմենյոյի ծառայություններով, ըստ լուրերի՝ երեկ երեկոյան ֆուտբոլիստի ներկայացուցիչներից տեղեկություններ է ստացել նրա՝ «Մանչեսթեր Սիթիին» միանալու որոշման վերաբերյալ։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Սեմենյոն մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 16 խաղի, խփել 8 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Նշվել էր, որ «Բորնմուտն» իր խաղացողին պատրաստ է վաճառել 74 միլիոն եվրոյով։

Leave a Comment