Խնդիրներ ու անելիքներ վիզաների ազատականացման ճանապարհին․ մանրամասնում է փոխնախարարը

Հայաստանի քաղաքացիները երբ կկարողանան ազատորեն կարճ ժամկետով այցելել Եվրոպա՝ հստակ չէ։ Մինչև այդ դեռ անելիքներ կան։ Դեկտեմբերի սկզբին ԵՄ գնահատման առաքելությունը  Հայաստանում էր։ Սա բազային ուսումնասիրություն էր գործընթացի չորս բլոկներում՝ փաստաթղթերի ու տվյալների անվտանգություն, սահմանային ու միգրացիայի, ապաստանի ոլորտներ, հանրային կառավարում, մարդու իրավունքներ։

2026-ին արդեն գնահատման երկրորդ խումբը կգա, և գուցե առաջընթացի մասին առաջին զեկույցը կազմվի։ «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում ներքին գործերի փոխնախարարը վերահաստատել է, որ 2026-ի երկրորդ կեսին արդեն կենսաչափական անձնագրերը հասանելի կդառնան քաղաքացիներին։

Փոխնախարարը անդրադարձել է նաև ԵՄ երկրներում անօրինական միգրացիայի դեմ պայքարին, նույնականացման քարտերի շուրջ ստեղծված խնդիրներին ու ոչ միայն։

Leave a Comment