ՀՀ իշխանությունն ուզում է Մայր աթոռին անհատույց սեփականությամբ հողատարածքներ այլևս չտալ

https://arm.sputniknews.ru/20251224/hh-ishkhanutjunn-uzum-e-majr-atvorin-anhatujc-sepakanutjamb-hvoghataratsqner-ajlevs-chtal-97200292.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/02/95362724_0:0:1501:1125_1920x0_80_0_0_fa4c5e85aa9351c200ed7dc41ce9cd95.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եկեղեցի, մայր աթոռ սուրբ էջմիածին, հհ կառավարություն

հայաստան, եկեղեցի, մայր աթոռ սուրբ էջմիածին, հհ կառավարություն

Բաժանորդագրվել

Կառավարությունը Հողային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը կքննարկի վաղը` դեկտեմբերի 25-ին:

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է Մայր աթոռին անհատույց սեփականությամբ հողատարածքներ այլևս չտալ։

Գործադիր մարմնի վաղվա նիստի օրակարգում ներառված է մի օրինագիծ, որով ուժը կորցրած է ճանաչվում Հողային օրենսգրքի համապատասխան հոդվածը ( պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին` եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար), և մնում է միայն անհատույց օգտագործման իրավունքը:

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Դեկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։
10 եպիսկոպոսները, սակայն, դեկտեմբերի 18–ին, չկարողացան մտնել Մայր տաճար, որտեղ այդ պահին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի գլխավորությամբ միասնական աղոթք էր հնչում։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները փորձեցին բարձրախոսով իրենց հայտարարությունն անել, սակայն նրանց խոսքը խլացավ հավաքվածների վանկարկումների ու սուլոցների ներքո։

Leave a Comment