Հետվճար ստանալու են անձինք, ովքեր ունեն ԱրՔա քարտեր. նախնական քննարկումների ժամանակ մանրամասնորեն անդրադարձել եմ այս թեմային. Վահե Հովհաննիսյան

Վերջին երկու օրերի ընթացքում շրջանառվում է տեղեկատվություն առ այն, որ մենք նախկինում մանիպուլացրել ենք մարդկանց և չենք նշել, որ ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառման շրջանակներում հետվճար ստանալու են այն անձինք, ովքեր ունեն ԱՐՔԱ վճարային քարտեր:

Իրականում, սակայն, դեռևս 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումների ժամանակ մանրամասնորեն անդրադարձել եմ այս թեմային առնչվող հարցերին, ուստի մարդկանց, ովքեր ընկալում են մեր հայտարարությունների միայն մի մասը, խորհուրդ կտամ անհիմն մեղադրանքներ չհնչեցնել: Նպատակները հստակ են՝ նվազեցնել ստվերը և միաժամանակ զարգացնել ազգային վճարային համակարգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment