Պուտինը և Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ, հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել պաշտոնավարման ընթացքում հաջողություններ և առողջություն։ Հեռախոսազրույցում անդրադարձ է եղել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ քննարկված հարցերին, ինչպես նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ համագործակցության հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ», — ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին ուշադրության և շնորհավորանքների համար։

Leave a Comment