Լրացումներ կկատարվեն «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտո­նու­թյուն­ներ տրա­մադ­րելու մասին օրենքում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված և ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից մշակված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ, որի նպատակն է ապահովել «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտո­նու­թյուն­ներ տրա­մադ­րելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումը։ 

 Ո՞րն է նախագծի նպատակը

«Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտո­նու­թյուն­ներ տրա­մադ­րելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:

Ներկա վիճակը և օրենքի ուժի մեջ մտնելը

2013 թվա­­կանի հուլիսի 11-ից ուժի մեջ է մտել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկ­ման նպա­տա­կով անհրաժեշտ է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազ­մա­կերպությունների կողմից 2026 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագրերը:

Ո՞րն է խնդիրը

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպա­տա­կով «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմա­կեր­պությունների կող­մից 2026 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագրեր ՀՀ կառա­վա­րության կողմից հաստատված չեն:

Ի՞նչ լուծումներ են առաջարկում

Նախագծով առաջարկվում է հաստա­տել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2026 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նությունների ծրագրերը:

Ո՞րն է կարգավորման առաջական

«Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտո­նու­թյուններ տրամադ­րելու մասին» ՀՀ օրեն­քով նախա­­տեսված` «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրակա­նաց­նող կազմա­կեր­պու­թյունների կողմից 2026 թվականին իրականացվող գործարքների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագ­րերն են:

Ի՞նչ աչդյունք է ակնկալվում 

Արդ­յուն­­քում ակնկալվում է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2026 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­­ծառ­­նությունների ծրագրերը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

  • ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված՝ Հայաս­տանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմաված ուղղություններից:
  • Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4.3-րդ «Կրթու­թյուն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, որոնց համաձայն՝ գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ միայն հնարավոր է հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության:

Մարդկանց գիտելիքների և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախա­ձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղա­քացու ձևավորմանը: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զար­գացման ռազմավարությանը և գերակայություններին:

Բյուջետային ազդեցությունը

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

 






Կարդացեք նաև՝


Leave a Comment