Սերբ մասնագետ Դեյան Ստանկովիչը կարիերայում երկրորդ անգամ գլխավորել է «Ցրվենա Զվեզդան»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը ստորագրել են 2,5 տարվա պայմանագիր: Ստանկովիչը փոխարինել է Վլադան Միլոևիչին, որը թիմը գլխավորում էր 2023 թվականի դեկտեմբերից։ «Ցրվենա Զվեզդան» ներկայումս Սերբիայի առաջնությունում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ մեկ միավորով զիջելով առաջատար «Պարտիզանին»։
Ստանիկովիչը նոյեմբերի 11-ին հեռացել էր Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնից։ «Ցրվենա Զվեզդան» առաջին անգամ նա գլխավորել էր 2019-2022 թվականներին։
Հիշեցնենք, որ Սերբիայի չեմպիոնի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: