ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշանակվել է Ազգային Ժողովում կառավարության ներկայացուցիչ։
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին նշանակել Ազգային ժողովում ՀՀ օրենքների նախագծերը քննարկելիս կառավարության ներկայացուցիչ։
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
- «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,
- «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,
- «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,
- «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»։