Ադրբեջանական դատարանում շարունակվում է Արցախի բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատավարությունը: Երեկ դատախազը պահանջել է նրան դատապարտել 18 տարվա ազատազրկման: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:
«Հիշեցնեմ՝ այդ միջադեպը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 24-ին՝ հենց այն օրերին, երբ հերթական անգամ Արցախ էր այցելել Իլհամ Ալիևը: Այսինքն՝ իրավապահներն ակնարկում են, որ հնարավոր է Կարեն Ավանեսյանը մահափորձ կազմակերպեր Իլհամ Ալիևի դեմ կամ այս ամբողջ միջադեպը ահաբեկչություն էր, որն ուղղակի առնչություն ուներ Իլհամ Ալիևի հետ: Բայց մեղադրական եզրակացությունում և ամբողջ նյութերում կան իրար հակասող հանգամանքներ. նյութերում ասվում է, որ այդ օրն առավոտյան նա քաղաքից դուրս է մեկնել, ինչ-որ անտառում գտնվող թաքստոցից հանել է հատուկ, մինչ այդ պատրաստած ինքնաձիգ և նռնակներ, և ուսապարկ կրած քայլել է դեպի կենտրոն: Հակասությունը կայանում է նրանում, որ հենց մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ նա, ըստ էության, ոչ թե գրոհելու նպատակ է ունեցել, այլ՝ «դիրքավորվել է՝ սպասելով ոստիկաններին», հենց բառացիորեն այդպես է ասվում: Այսինքն՝ գրոհել են ոստիկանները, որոնք, հավանաբար, նրան տեղաշարժի ամբողջ ընթացքում հետևել են. Կարեն Ավանեսյանն օգտագործել է ինքնաձիգ, առանց թիրախավորելու, պարզապես արձակել է անկանոն կրակ և ձեռքի երեք նռնակ է նետել, ինչի հետևանքով, ինչպես մեղադրական եզրակացության մեջ է ասվում, վիրավորվել է 3 ադրբեջանցի ոստիկան: Ինքը՝ Ավանեսյանը, նույնպես վիրավորվել է…»,-ասել է Երկանյանը:
Ինչո՞ւմ են մեղարում: Ի՞նչ է նրա մասին հայտի: Ինչի՞վրա են հիմնված մեղադրանքները:
Ավելին՝ ամբողջական հարցազրույցում: