Ադրբեջանում ապօրինի դատավարությունից և հայերին պատանդի կարգավիճակով պահելուց բացի, վերջիններիս նաև կտտանքների են ենթարկվում` նվազագույնը անհրաժեշտ, հրատապ բուժօգնություն չցուցաբերելու և պատշաճ պայմաններում չպահելու առումով․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով Բաքվի բանտերում պահվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի և Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացմանը։
«Խաղաղության մասին անվերջ խոսացող, իսկ, իրականում, կոնֆլիկտն աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնող միջազգային կառույցներն ու դերակատարներն իրենց լռելությամբ շարունակում են կանաչ լույս վառել Ադրբեջանի հանցագործությունների համար»,- գրել է պատգամավորը: