Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
62-ամյա Կասպարովը կասկածվում է ահաբեկչական գործողություններ հրահրելու, կամ ահաբեկչությունն արդարացնելու մեջ, այս մասին աղբյուրը հայտնում է՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը:
Կասպարովի դեմ գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի երկրորդ մասի համաձայն (ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչեր, ահաբեկչության հրապարակային արդարդացում, կամ ահաբեկչության քարողչություն լրատվամիջոցների և համացանցի միջոցով):
Քննիչները միջնորդություն են ներկայացրել Մոսկվայի դատարան Կասպարովին ձերբակալելու համար: