https://arm.sputniknews.ru/20251223/trchunn-aregaki-vra-ev-hazaravvor-tsaghkvogh-astgheri-punj-2025-tvakani-tiezerakan-lusankarner-97178217.html
Թռչունն Արեգակի վրա և հազարավոր ծաղկող աստղերի փունջ. 2025 թվականի տիեզերական լուսանկարներ
Թռչունն Արեգակի վրա և հազարավոր ծաղկող աստղերի փունջ. 2025 թվականի տիեզերական լուսանկարներ
Sputnik Արմենիա
Հեռավոր մոլորակները և աստղերը միշտ գրավել են անբացատրելիի սիրահարներին։ 23.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-23T22:23+0400
2025-12-23T22:23+0400
2025-12-23T22:23+0400
ֆոտոշարք
լուսանկարներ
լուսանկար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/17/97171795_0:212:2183:1439_1920x0_80_0_0_24c90f02e98d7f63e6331ec4c28f65d0.jpg
Իսկ 2025 թվականը բավական հագեցած ու հետաքրքիր էր՝ ասուպային հոսքեր, գիսաստղեր, բևեռափայլեր, «հրե թռչուն», «արյունոտ լուսին», մոլորակների շքերթ…Բացի այդ, անցնող տարում տեղի են ունեցել մի քանի խավարումներ, օրինակ՝ գարնանը արևի մասնակի խավարումը, ինչպես նաև լուսնի խավարումները:2025 թվականին տիեզերքում աստղադիտակների և հատուկ տեսախցիկների կողմից արված անհավանական լուսանկարների ընտրանին՝ մեր ֆոտոշարքում։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/17/97171795_0:0:2017:1512_1920x0_80_0_0_65694cc45eb804864850c705123c573d.jpg
ֆոտոշարք, լուսանկարներ, լուսանկար, фото
ֆոտոշարք, լուսանկարներ, լուսանկար, фото
Հեռավոր մոլորակները և աստղերը միշտ գրավել են անբացատրելիի սիրահարներին։
Իսկ 2025 թվականը բավական հագեցած ու հետաքրքիր էր՝ ասուպային հոսքեր, գիսաստղեր, բևեռափայլեր, «հրե թռչուն», «արյունոտ լուսին», մոլորակների շքերթ…
Բացի այդ, անցնող տարում տեղի են ունեցել մի քանի խավարումներ, օրինակ՝ գարնանը արևի մասնակի խավարումը, ինչպես նաև լուսնի խավարումները:
2025 թվականին տիեզերքում աստղադիտակների և հատուկ տեսախցիկների կողմից արված անհավանական լուսանկարների ընտրանին՝ մեր ֆոտոշարքում։

«Ջեմինի-Հարավ» աստղադիտակը լուսանկարել է NGC 6302-«Թիթեռ» մոլորակային միգամածությունը

3i/ATLAS միջաստղային օբյեկտը նկարահանվել է NASA-ի «Հաբլ» տիեզերական աստղադիտակի կողմից

«Mars Odyssey»-ն առաջին անգամ նկարահանել է մարսյան Արսիա Մոնս հրաբխի գագաթը ջրային ամպերի վրա

«Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակը լուսանկարել է աստղերի ծնունդը Կարիճ համաստեղության «Pismis 24» երիտասարդ աստղաբույլում

«Ջեյմս Ուեբը» առաջին անգամ լուսանկարել է Նեպտունի բևեռափայլերը

Մարսի վրա հայտնաբերվել է հին գետերի ավելի քան 15 000 կմ հետք

«Ջեյմս Ուեբը» առաջին անգամ լուսանկարել է փոշու չորս օձանման պարույրներ Վոլֆ-Ռայե զույգ աստղերի շուրջ

Մասնավոր տիեզերական սարքն առաջին անգամ հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի վրա

Արևի առաջին արհեստական խավարումը, որը լուսանկարել է «ASPIICS» աստղադիտակը

«Քանդակագործ» գալակտիկայի ամենամանրամասն պատկերը

Մարսը և նրա արբանյակ Դեյմոսը

NASA-ի տիեզերագնաց Նիկոլ Այերսը ՄՏԿ-ից լուսանկարել է կայծակի հազվագյուտ՝ «սփրայթ» տեսակ

«LASCO» աստղադիտակի կողմից արված «Թռչուններն Արեգակի վրա» խորհրդավոր նկարը

Ուեբի աստղադիտակը նկարահանել է Ցուլի համաստեղությունում մահացող աստղի մանրամասն պատկերը

NASA-ն Սուրբ Վալենտինի օրվա առթիվ հազարավոր ծաղկող աստղերից բաղկացած փունջ է ցուցադրել

«Perseverance» մարսագնացի լուսանկարում երևում է Մարսի ռելիեֆի առավել հստակ պատկերներից մեկը

Լագունա և Եռակի միգամածությունները Վերա Ռուբինի աստղադիտարանի միջոցով արված առաջին նկարներից մեկում

ՄՏԿ-ում առաջին անգամ զբաղված են բոլոր ութ ծայրակցվանքների հանգույցները