Նավի ոչնչացում օվկիանոսում
ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում օդային հարվածներով ոչնչացրել Է մի բեռնատար նավ, որը, ենթադրաբար, թմրադեղ Է փոխադրել: Ամերիկյան աղբյուրները չեն նշում, թե որ երկրի դրոշի տակ Է նավարկել այդ բեռնատարը, սակայն անցած մի քանի ամիսների ընթացքում առավել հաճախ թիրախ Է դարձել Վենեսուելայի այսպես կոչված «ստվերային նավատորմը», մասնավորապես, նավթակիր լցանավերը:
Սպիտակ տունը հայտարարել Է Վենեսուելան ամբողջական ծովային շրջափակման ենթարկելու որոշման մասին, նպատակ ունենալով սաստկացնել ճշումը նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի վրա:
Ըստ Վաշինգտոնի, Մադուրոյի ռեժիմն ապօրինի Է
ԱՄՆ պնդմամբ այդ ոչ լեգիտիմ իշխանությունը տարածաշրջանում քայքայիչ հակաամերիկյան քաղաքականություն Է վարում:
Ի մասնավորի, ակտիվորեն ներգրավված Է զենքի և թմրադեղի մաքսանենգության մեջ, ֆինանսական միջոցներ Է փոխանցում միջազգային ահաբեկչական կառույցներին, քրեականներին ազատում Է վենեսուելական բանտերից և կազմակերպում նրանց փոխադրումը Միացյալ Նահանգներ և իրագործում Ամերիկային հնարավորինս մեծ վնաս հասցնելուն ուղղված այլ գործողություններ:
Այս տարվա սեպտեմբերի սկզբից կալանքի տակ են հայտնվել մի քանի բեռնատար նավեր, հարվածների ընթացքում զոհվել Է105 մարդ։
Ամերիկացի մի շարք օրենսդիրներ և իրավապաշտպաններ, ինչպես նաև առանձին երկրներ՝ Չինաստանը և Ռուսաստանը, դատապարտել են այդ գործողությունները, հայտարարելով, թե Վաշինգտոնը չի ներկայացրել հարձակումներն արդարացնող արժանահավատ փաստեր:
Ամերիկան գերարդիական մարտանավեր Է կառուցում
Մինչդեռ, երեկ նախագահ Դոնալդ Թրամփը նոր նախազգուշացում է հնչեցրել: Հանգիստը Ֆլորիդայում՝ Մար-ա-Լագոյում, անցկացնող Թրամփը լրագրողներին ասել Է, որ Ամերիկան գերարդիական, գերհզոր ռազմանավեր Է կառուցելու: Այդ զրույցում նա անդրադարձել Է նաև Վենեսուելայի թեմային:
«Մադուրո՞ն՝ ինչ ուզում է թող անի, մենք ունենք հսկայական նավատորմ։ Անցյալում նմանը չենք ունեցել: Թող Մադուրոն փորձի անել ինչ ուզում Է, ամեն ինչ կարգին է։ Եթե նա կուզի կոպիտ խաղալ, դա կլինի վերջին անգամը, որ նա կոպիտ կխաղա»,- ասել Է Թրամփը։
«Նրա ելույթների 70 տոկոսը Վենեսուելայի մասին Է»
Կարակասում ուշիուշով հետևում են հյուսիսային հզոր հարևանի հայտարարություններին և գործողություններին:
Վենեսուելայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել Է ծովահենության դեմ պայքարի մասին օրենքը: Նախագահ Մադուրոն գովեստով Է խոսել օրենսդիրների որոշման մասին, ապա հիշեցրել, որ մեկ ամիս առաջ զրուցել Է Թրամփի հետ:
«Նոյեմբերի 21-ին Դոնալդ Թրամփի հետ զրույցը ջերմ Էր և հարգալից, բայց վերջին օրերին մտածում եմ մեր նավերի վրա նրանց անօրինական հարձակումների մասին։ Թրամփը կարող է ավելի լավ բան անել իր երկրի և աշխարհի համար։ Կարող Է լավ հարաբերություններ ունենալ աշխարհի հետ, եթե լուծի իր երկրի խնդիրները։ Յուրաքանչյուր նախագահ պետք է կենտրոնանա իր երկրի վրա: Նրա ելույթների 70 տոկոսը Վենեսուելայի մասին Է, դա սխալ Է»,- ասել Է Մադուրոն։
Հարցը կքննարկի ՄԱԿ-ի ԱԽ-ն
Այսօր ավելի ուշ երեկոյան, Երևանի ժամանակով ժամը 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կգումարի նիստ, որի օրակարգում Վենեսուելայի հարցն Է:
Նախօրեին Ռուսաստանը և Չինաստանը դատապարտել են Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը:
Մոսկվան իր լիակատար աջակցությունն Է հայտնել Կարակասին, իսկ Պեկինը Վաշինգտոնին կոչ Է արել դադարեցնել նավերի բռնազավթումը և հրաժարվել միակողմանի պատժամիջոցներից: Նիստի որոշումների մասին կպատմենք մեր վաղվա ծրագրում: