«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի 2-րդ օրվա ցուցանիշներ


Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում (հասցե՝ ք. Երևան, Մանանդյան 41) ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:


 


Վոլեյբոլի լիգան անցկացվում է 6-7-րդ դասարանների (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ) և 8-9-րդ դասարանների (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ) տարիքային խմբերի դպրոցականների միջև:


 


Ներկայացնում ենք երկրորդ օրվա արդյունքները.


 


1-ին տարիքային խումբ`


 


Երևան (Երևանի N 177 հիմնական դպրոց) – Տավուշ (Պտղավանի միջնակարգ դպրոց)՝ 2:0,


Գեղարքունիք (Լուսակունքի միջնակարգ դպրոց) – Կոտայք (Ակունքի միջնակարգ դպրոց)՝ 2:1,


Լոռի (Թեղուտի միջնակարգ դպրոց) – Սյունիք (Կապանի N 13 հիմնական դպրոց)՝ 1:2,


Արագածոտն (Աշտարակի հիմնական դպրոց) – Արարատ (Նորաշենի միջնակարգ դպրոց)՝ 0:2:


 


2-րդ տարիքային խումբ`


 


Արարատ (Նորաշենի միջնակարգ դպրոց) – Շիրակ (Մարալիկի N 1 միջնակարգ դպրոց)՝ 2:1,


Արմավիր (Արազափի միջնակարգ դպրոց) – Տավուշ (Խաշթառակի միջնակարգ դպրոց)՝ 2:0,


Լոռի (Թեղուտի միջնակարգ դպրոց) – Արագածոտն (Արագածի N 1 միջնակարգ դպրոց)՝ 2:0,


Կոտայք (Աբովյանի N 10 հիմնական դպրոց) – Երևան (Երևանի N 177 հիմնական դպրոց)՝ 1:2:

Դիտումների քանակ2

Leave a Comment