Տոկաևը Թրամփին հրավիրել է այցելել Ղազախստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նրան հրավիրել է այցելել երկիր։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է Ամերիկայի նախագահի ակնառու առաջնորդական որակները, որոնք թույլ են տվել նրան վերջ դնել մի շարք միջազգային ռազմական հակամարտությունների և դրական արդյունքների հասնել Միացյալ Նահանգների ներքին ներուժի ամրապնդման գործում։ Եզրափակելով՝ մեր պետության ղեկավարը հրավիրեց Դոնալդ Թրամփին այցելել Ղազախստան իրեն հարմար ժամանակ և վստահություն հայտնեց, որ այս իրադարձությունը պատմական կլինի»,-ասվում է հայտարարության մեջ։

Մամուլի ծառայության տվյալներով՝ Ղազախստանի և Միացյալ Նահանգների նախագահները մանրամասն մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և միջազգային իրավիճակի, այդ թվում՝ ուկրաինական հարցի շուրջ։

«Տոկաևը հաստատել է իր հանձնառությունը՝ լիովին իրականացնելու այս տարվա նոյեմբերին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment