Ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե ՌԴ-ին մեղադրում եք ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ․ Շարմազանով

Սրանք լրիվ փորձանք են…

Առավոտից երեկո նիկոլական պդոպագանդան ու քպ-ականները մեղադրում են ՌԴ-ին ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ, բայց Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում շնոհակալություն է հայտնում Պուտինին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «խաղաղության գործընթացին օժանդակելու համար»։

Ո՞վ ձեզ քննադատում է, «ռուսի շպիոն» եք անվանում,հիմա գնացել եք Ռուսաստան ջան-ջիգյար եք անու՞մ։

Եթե ՌԴ-ն օժանդակում է «խաղաղության գործընթացին», ինչու՞ եք հակառուսական հիստերիան խոդի տվել էս մի քանի ամիս է…

Ո՞վ ՌԴ-ում հանդիպումներ էր ունենում,sms -ով Արեւմուտքին բողոքում էիք,թե տեսեք-տեսեք ,ընդդիմադիրները ռուսների հետ մոտ են։

Այո, մենք գտնում ենք, որ հայ-ռուսական դաշինքը բխում է ՀՀ պետական շահերից ու այդ պատճառով էլ զարգացնում ենք մեր կուսակցական կապերը «Միասնական Ռուսաստան»-ի հետ։

Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե ՌԴ-ին մեղադրում եք ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ։

Ինքնիշխանություն եմ է ասել…

 

Էդուարդ Շարմազանով

Leave a Comment