Գեներալի առեղծվածային մահը. 8 ամսում 2-րդ բարձրաստիճան զինվորականն է սպանվում Ռուսաստանում

Այսօր առավոտյան Մոսկվայում պայթել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ Ֆանիլ Սարվարովի մեքենան: Գեներալը մահացել է ծանր վնասվածքներից: Քրեական գործ է հարուցվել սպանություն հոդվածով: Ռուսաստանի քննչական կոմիտեն չի բացառել ուկրաինական հետքը: Կիևը դեռ չի արձագանքել գեներալի մահվան Մոսկվայի կասկածներին:

 

Leave a Comment