Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հեռացել է շվեդական ակումբից

Շվեդական «Բրոմապոյկարնան» հրաժեշտ է տվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Անդրե Կալիզիրին։

35-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը որոշել են չերկարաձգել այն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կալիզիրը 2023 թվականից էր խաղում «Բրոմապոյկարնայում»։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել շվեդական, դանիական ու հունական ակումբներում։

Անդրե Կալիզիրը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2018 թվականին ու մասնակցել 34 խաղի։ Այս տարի նա հրավեր չի ստացել ազգային թիմից։ Transfermarkt-ը 125 հազար եվրո է գնահատում պաշտպանի տրանսֆերային արժեքը։

Leave a Comment