Դեկտեմբեր 23,2025 16:28
Ermenihaber. Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և առևտրի նախարար Օմեր Բոլաթը Բաքվում մասնակցում են Թուրքիա-Ադրբեջան երկրորդ ներդրումային ֆորումին։
Այն կազմակերպվել է Ադրբեջանի արտահանման և ներդրումների խթանման գործակալության (AZPROMO) և թուրք-ադրբեջանական գործարարների և արդյունաբերողների ասոցիացիայի (TÜİB) կողմից, աջակցվում է երկու երկրների տնտեսության և առևտրի նախարարությունների կողմից։
Ֆորումին մասնակցում են նաև երկու երկրների ընկերությունները ներկայացնող ավելի քան 500 գործարար։ Օմեր Բոլաթը հայտնել է, որ Ադրբեջանի հետ փոխադարձ ներդրումների ծավալը գերազանցել է 40 մլրդ դոլարը, իսկ առևտրի ծավալը հասնում է ռեկորդային 8 մլրդ դոլարի։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: