23 դեկտեմբերի 2025 – 16:29 AMT
PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում՝ դեկտեմբերի 24-26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Մայրաքաղաքում գիշերային ժամերին սպասվում է -4․․․-6 աստիճան, իսկ ցերեկը՝ մինչև +6։