28-ամյա հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 22-ին Սևքարեցի Սաքոյի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխվել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի, որը դեկտեմբերի 17-ից հետախուզում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment