Բրազիլական «Սանթոսի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հաջողությամբ վիրահատվել է մենիսկի վնասվածքից հետո, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նեյմարը կսկի վերականգնողական փուլը իր ֆիզիոթերապեւտ Ռաֆայել Մարտինիի վերահսկողությամբ։
Նեյմարը վնասվածքը ստացել էր նոյեմբերին։
«Սանթոսն» առաջնությունն ավարտել է 12-րդ տեղում՝ խուսափելով բրազիլական Ա Սերիայից դուրս մնալուց։ Նեյմարը 28 խաղում խփել է 11 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։