Կասեցվել է «Առողջ մսամթերք» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն «Առողջ մսամթերք» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում իրականացրած անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան):

Մասնավորապես՝

  • արտադրական օբյեկտի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
  • գործիքների, սարքավորումների համապատասխան սանիտարական ախտահանում չի իրականացվել,
  • մսեղիքի սղոցման ժամանակ օգտագործվող սղոցի շեղբը մշակման չի ենթարկվել ոչ ուշ քան 1 ժամը աշխատանքից հետո։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Leave a Comment