https://arm.sputniknews.ru/20251223/erevani-2026-tvakani-bjujen-hastatvec-inch-nakhagtser-en-patrastvum-irakanacnel-97168486.html
Երևանի 2026 թվականի բյուջեն հաստատվեց․ ի՞նչ նախագծեր են պատրաստվում իրականացնել
Երևանի 2026 թվականի բյուջեն հաստատվեց․ ի՞նչ նախագծեր են պատրաստվում իրականացնել
Sputnik Արմենիա
Երևանի սեփական եկամուտների բյուջեն լինելու է 94,9 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի համեմատ 33,3 տոկոսով շատ է։ 23.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-23T16:06+0400
2025-12-23T16:06+0400
2025-12-23T16:10+0400
երևան
երևանի քաղաքապետարան
բյուջե
հայաստան
եկամուտ
ծախս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/17/45674280_0:13:1600:913_1920x0_80_0_0_e5adb7818dabe35fd249feb6b4f1674b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանին 34 կողմ, 17 դեմ և 2 ձեռնպահ ձայներով հաստատեց 2026 թվականի բյուջեն, որով պատրաստվում են մի շարք ծրագրեր իրականացնել։Եկամուտների գծով բյուջեն կլինի ավելի քան 151,4 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 156,8 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 5,3 մլրդ դրամ։ Երևանի սեփական եկամուտների բյուջեն էլ լինելու է 94,9 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի համեմատ ավել է 33,3 տոկոսով։ՔՊ-ական ավագանու անդամ Հայկ Միրզոյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ տրանսպորտի, ճանապարհային ենթակառուցվածքների սպասարկման, պահպանման և զարգացման ծախսերը կազմելու են ընդհանուր բյուջեի 1/3-ը։Երևանում գազաբաշխիչ կայան կկառուցվի․ Արեյանը ներկայացրեց ծրագիրը«Քաղաքապետարանը նաև թվային կառավարման է անցնելու, ու այժմ հենց այդ անցումային փուլն է՝ էլեկտրոնային վճարումներ, GIS համակարգի ներդնում և այլն»,- նշեց Հայկ Միրզոյանը։Նրա խոսքով` բյուջեի ծախսային մասը կազմում է 156,8 մլրդ դրամ, որտեղից ամեն 3-րդ դրամը գնում է երևանցու սոցիալական պաշտպանությանը, հաջորդ ամեն 3-րդ դրամը՝ տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքներին։Երևանի ավագանին հաստատեց տեղական տուրքերի փաթեթը․ ներառված էր նաև «կարմիր գծերի» հարցը
երևան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/17/45674280_166:0:1590:1068_1920x0_80_0_0_896eafad51377dc472a76a5a4376b5b6.jpg
երևան, երևանի քաղաքապետարան, բյուջե, հայաստան, եկամուտ, ծախս
երևան, երևանի քաղաքապետարան, բյուջե, հայաստան, եկամուտ, ծախս
Երևանի սեփական եկամուտների բյուջեն լինելու է 94,9 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի համեմատ 33,3 տոկոսով շատ է։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանին 34 կողմ, 17 դեմ և 2 ձեռնպահ ձայներով հաստատեց 2026 թվականի բյուջեն, որով պատրաստվում են մի շարք ծրագրեր իրականացնել։
Եկամուտների գծով բյուջեն կլինի ավելի քան 151,4 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 156,8 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 5,3 մլրդ դրամ։ Երևանի սեփական եկամուտների բյուջեն էլ լինելու է 94,9 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի համեմատ ավել է 33,3 տոկոսով։
Ըստ ներկայացված նախագծի՝ գերակա են լինելու մայրաքաղաքի տարածքային համաչափ և կայուն զարգացումը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակական ապահովումը, քաղաքային ենթակառուցվածքների արդիականացումը։
ՔՊ-ական ավագանու անդամ Հայկ Միրզոյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ տրանսպորտի, ճանապարհային ենթակառուցվածքների սպասարկման, պահպանման և զարգացման ծախսերը կազմելու են ընդհանուր բյուջեի 1/3-ը։
«Քաղաքապետարանը նաև թվային կառավարման է անցնելու, ու այժմ հենց այդ անցումային փուլն է՝ էլեկտրոնային վճարումներ, GIS համակարգի ներդնում և այլն»,- նշեց Հայկ Միրզոյանը։
Նրա խոսքով` բյուջեի ծախսային մասը կազմում է 156,8 մլրդ դրամ, որտեղից ամեն 3-րդ դրամը գնում է երևանցու սոցիալական պաշտպանությանը, հաջորդ ամեն 3-րդ դրամը՝ տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքներին։