Միացյալ Նահանգներն իր ցավակցությունն է հայտնում Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ղազախստանի և Ադրբեջանի իշխանություններին։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Մեզ մեծ ցավ է պատճառում Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման լուրը, մենք մտածում և աղոթում ենք զոհվածների ընտանիքների համար, իսկ տուժածներին՝ պատրաստ են օգնելու Ղազախստանն ու Ադրբեջանը»,- գրել է Միլլերը X-ում։
Պետքարտուղարության ներկայացուցիչը չի հստակեցրել, թե ԱՄՆ-ը ինչպիսի աջակցություն կարող է ցուցաբերել երկու երկրների իշխանություններին։