Ինչո՞ւ է պետությունը դառնում բաժնետեր խոշոր բիզնեսներում (ԶՊՄԿ, Վիվա, Լիդիան)։ Դա չի՞ հիշեցնում արդյոք 2000-ականների Ռուսաստանի («Յուկոսի») սցենարը։ «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը խոսում է ՀԷՑ-ի շուրջ ստեղծված անորոշության, բիզնեսի վախերի և տնտեսության երկարաժամկետ վտանգների մասին։ Քննարկման առանցքում է նաև $14 մլրդ-ի հասնող պետական պարտքը, աղքատության ցուցանիշներն ու Ադրբեջանից բենզինի ներկրումը։ 0:00 – Ադրբեջանական բենզին Հայաստանում. տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական քայլ 4:31 – Կբացվե՞ն արդյոք SOCAR-ի լցակայաններ Երևանում 6:44 – Թուրքիայի հետ առևտրի դասերը. ինչո՞ւ էմբարգոն չաշխատեց 8:37 – Ի՞նչ կարող է Հայաստանը արտահանել Ադրբեջան. կա՞ վերլուծություն 13:08 – ՀԷՑ-ի շուրջ. վտանգվո՞ւմ է արդյոք ներդրումային […]