«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա «Լույսերի տաճարը» ամանորյա մշակութային երեկոն

Դեկտեմբերի 25-ին, ժամը 17:30-ից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա «Լույսերի տաճարը» ամանորյա մշակութային երեկոն։

Այս երեկոն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ամանորի տոնական մթնոլորտը զգալ յուրահատուկ պատմամշակութային միջավայրում։ Այցելուներին սպասվում են տոնական տրամադրություն, մշակութային ծրագրեր և լույսերով ու երաժշտությամբ լի անմոռանալի երեկո։

Երեկոյի ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն․ ելույթ կունենա «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը։

Տարածքում կգործեն ամանորյա տաղավարներ, սննդի և տոնական ըմպելիքների անկյուններ, իսկ երեկոն առավել հետաքրքիր կդառնա ամանորյա լուսային շոուի միջոցով՝ ստեղծելով ջերմ ու կախարդական մթնոլորտ։

Leave a Comment