«Զոհվածի երեխեքին խոսք եք տվել, որ սպորտդպրոց կառուցեք, բայց բարձրահարկ շենքեր եք կառուցում սաղ քաղաքում». Պեդրո Զարոկյանը՝ Տիգրան Ավինյանին

Երեւանի ավագանին այսօրվա տարեվերջյան նիստում քննարկում է Երեւանի 2026 թվականի բյուջեն։ Երևանի 2026 թվականի բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 151 մլրդ 455 մլն, իսկ ծախսերի գծով՝ 156 մլրդ 777 մլն դրամ, դեֆիցիտը կկազմի 5 մլրդ 322 մլն դրամ։ Նախատեսվում է, որ 2026 թվականին Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը կուղղվի 2 մլրդ դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը հարցրեց, թե ինչո՞ւ իշխանությունները չեն իրականացնում իրենց խոստումները եւ չեն կառուցում խոստացած սպորտդպրոցները։ «Կարո՞ղ է խմած եք եղել, որ էն ժամանակ խոստումը տվել եք, ինչո՞ւ սպորտդպրոցները չեք կառուցում։ Էս մարզադպրոցների համար բյուջե է պետք, պարոն Ավինյան, ձեզ մոտ է այդ բյուջեն, որ դուք մսխում եք էդ գումարները։ Զոհվածի երեխեքին խոսք եք տվել, որ սպորտդպրոց կառուցեք, բայց բարձրահարկ շենքեր եք կառուցում սաղ քաղաքում։ Դուք ի՞նչ եք անում, չեմ հասկանում, չեք կարում աշխատեք, հրաժարական տվեք, գնացեք, զոռով պետք չէ քաղաքապետ մնալ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Տիգրան Պետրոսյանը հարցրեց՝ 2026 թվականի բյուջեն երեւանցիների որ ցավն է լուծելու։

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ի պատասխան ասաց․ «Պարոն Պետրոսյան, շատ ցավեր է լուծելու 2026 թվականի մեր բյուջեն՝ եւ կրթության ոլորտում, եւ բնապահպանության ոլորտում»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment