«Այս իշխանության օրոք ամբողջ հայ ազգը բաժանվել է և բաժանվում է, սա մեծ մտահոգություն է։ Միշտ ասում են տան տերը հոգում է, որպեսզի իր ընտանիքում համաձայնություն, համերաշխություն, սեր, խաղաղություն լինի, իսկ այսօր բոլորս վրդովված ենք, բոլորս անհանգիստ ենք և այսօրվա հավաքը նույնպես դրա վառ վկայությունն է, որ մենք մտահոգ ենք իսկապես այն ուղղուց, որով տանում է մեր ազգին այսօրվա իշխանությունը, վախ ունենք, թե այդ ուղին մեզ ուր է տանելու արդյոք, երբ որ մենք հրաժարվում ենք մեր ազգային արժեքներից: Սա մեծ ցավ է, մտահոգություն է և իսկապես այսօրվա մեր հավաքը, մեր աղոթքն է, որպեսզի Տերը փոխի նրանց սրտերը, հասկացնի, մեղմացնի և ամեն ինչ փորձեն խաղաղությամբ շտկել, համերաշխությամբ շտկել»,- այս մասին Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Տեր Եփրեմ քահանա Զարգարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։