Լարված իրավիճակ է Երևանի ավագանու նիստին։ Իրավիճակը լարվեց «Հանրային ձայն»-ի ներկայացուցիչ Արտակ Գալստյանի ելույթի ժամանակ, երբ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները տեղից ռեպլիկներ սկսեցին թողնել։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախազգուշացում տվեց ավագանու մի քանի անդամի։
«Շատ եք լոճվում։ Երբ որ ես ասում եմ շատ եք լոճվում, ուրեմն ճիշտ եմ ասում, որովհետև շատ եք լոճվում ու այ էս ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Դուք ոնց որ մեկ-մեկ իրականում խառնում եք մեր համեստությունը, մեր հանգստությունը, մեր զսպվածությունը։ Բոլորիդ զգուշացնում եմ, այ էդ ռեպլիկներ անողներիդ, «ապերավատ» ըլնողներին, էն ովքեր, որ մտածում են, թե իրականում իրանց քուչում են, շատ եք լոճվում, ոնց որ խառնում եք։ Չափերդ ճանաչեք։ Սա ձեզ վերջին նախազգուշացումն է»,-ասաց Ավինյանը՝ դիմելով ավագանու անդամներին։
Մանրամասները՝ տեսանյութում։