Պարոն Հակոբյան, դուք ձեր «քուչում» չեք, մի քիչ զուսպ եղեք. Տիգրան Ավինյանը՝ Սամվել Հակոբյանին



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այս պահին ընթանում է ընթացիկ տարվա Երևանի ավագանու վերջին նիստը, որի ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունից հետո, որ քվեարկության արդյունքում առաջնահերթ քննարկման են դրվում օրակարգում դրված չզեկուցվող հարցերը՝ Սամվել Հակոբյանը բարկացավ, ինչին ի պատասխան Տիգրան Ավինյանը նրան կոչով դիմեց՝ զուսպ ու չափավոր լինելու:

«Պարոն Հակոբյան, դուք ձեր բակում չեք, կներեք արտահայտությանս համար՝ ձեր «քուչում» չեք, ձեր փողոցային լեքսիկոնով արտահայտությունների մեջ մի քիչ զուսպ եղեք»:

Եզրափակելով խոսքը՝ Ավինյանը ի պատասխան ավագանու անդամների տեղից հնչող արձագանքներին նշեց, որ ամեն ինչ կարելի է պատվով ընդունել՝ ընդգծելով,  «տվայտանքների մեջ պետք չի ընկնել»:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Տիգրան Ավինյանը ընթացիկ տարվա ավագանու վերջին նիստն է վարում:



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment