Հալեպի հյուսիսում բախումներ են սկսվել քրդերի և Սիրիայի անցումային կառավարության զինված ուժերի միջև, բնակելի թաղամասերի հրետակոծության հետևանքով վիրավորվել է տասը մարդ, հաղորդում է Ikhbariya հեռուստաընկերությունը։
Ըստ հեռուստաալիքի՝ ինտենսիվ փոխհրաձգությունների պատճառով քաղաքի հյուսիսային հատվածի Աշրաֆիե և Շեյխ Մաքսուդ թաղամասերի ծայրամասերում գտնվող շփման գծի մոտ գտնվող տարածքներից բնակիչները ստիպված են եղել հեռանալ՝ լքելով իրենց տները։
Սիրիայի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ քուրդ աշխարհազորայինները հարձակում են գործել Լիրամունի և Շեյխինի շրջանաձև խաչմերուկների մոտ գտնվող կառավարական դիրքերի վրա՝ խախտելով հրադադարը։ Անվտանգության երկու աշխատակից և երեք քաղաքացիական պաշտպանության փրկարարներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Իր հերթին, քրդամետ «Սիրիական ժողովրդավարական ուժերի» հրամանատարությունը հայտարարել է, որ իրենց մարտիկները արձագանքել են Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտպանության նախարարությանը կից զինված խմբավորումների սադրանքներին։ «Մեր ստորաբաժանումները կրակ են բացել բնակելի թաղամասերի՝ ականանետներով և ծանր գնդացիրներով հրետակոծումից հետո, որի հետևանքով վիրավորվել է հինգ բնակիչ», — նշվում է հաղորդագրության մեջ։
«Սիրիական ժողովրդավարական ուժերի» և անցումային կառավարության զինված ուժերի միջև ինտենսիվ փոխհրաձգություններ վերջին անգամ գրանցվել են հոկտեմբերի 26-ին Հալեպում և Դեյր էզ-Զորում ։ Այդ ժամանակ «Սիրիայի դեմոկրատական ուժերի»-ի հրամանատար Մազլում Աբդին և Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության էին եկել «երկրի հյուսիսային և հյուսիս-արևելյան բոլոր ճակատներում անհապաղ հրադադարի մասին»։