Փաշինյանն ու Պուտինը առանձնազրույց են ունեցել Սանկտ Պետերբուրգում

Փաշինյանն ու Պուտինը առանձնազրույց են ունեցել  Սանկտ Պետերբուրգում

22 դեկտեմբերի 2025 – 18:35 AMT

PanARMENIAN.Net – Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որն ավանդաբար անցկացվում է դեկտեմբերի վերջին օրերին Սանկտ Պետերբուրգում։

Փաշինյանի և Պուտինի նախորդ երկկողմ բանակցությունները կայացել են 2025 թվականի սեպտեմբերին՝ Կրեմլում։ Այդ ժամանակ Հայաստանի վարչապետն ու մի շարք օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարներ ժամանել էին Մոսկվա՝ մասնակցելու Գլոբալ ատոմային համաժողովին։

Leave a Comment