Դատարանը բավարարել է Վոլոդյա Գրիգորյանի հոր կողմից սեփականաշնորհված հողամասը Փարաքար համայնքին վերադարձնելու դատախազության պահանջը

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Դատախազությունը
պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում 2025 թվականի
հուլիսի 16-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ աճուրդն անվավեր
ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հայցադիմումը բավարարվել
է, ու Արմավիրի մարզի Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամասը:

Խոսքը Փարաքարի նախկին համայնքապետ
Լևոն Գրիգորյանի՝ Վ
ոլոդյա Գրիգորյանի հոր կողմից համայնքի հողը ընդամենը 100 հազար դրամով սեփականաշնորհելու
դեպքի մասին է։ Համայնքապետ Գրիգորյանը Փարաքարի
Մերձավանի լիճ կոչվող տարածքը օտարել
է եղբորը՝ Ռուբիկ Պայքարի Գրիգորյանին։

«Հակակոռուպցիոն
դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը:
Վճռով անվավեր է ճանաչվել 0.2 հա մակերեսով հողամասի վերաբերյալ անցկացված աճուրդը։
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց
հետո Արմավիրի մարզի Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամասը»։




Leave a Comment