
Սիրիայի հայ համայնքի «Գանձասար» թերթը կոչ է արել Հալեպում ապրող հայերին մնալ տանը մինչև քաղաքում իրավիճակի կայունացումը։
«Խնդրում ենք Հալեպի մեր հայրենակիցներին, ապահովության նկատառումներով, բնակարաններից դուրս չգալ մինչև քաղաքում իրավիճակի կարգավորումը։ Իսկ բնակարանների մեջ պատսպարվել ներքին սենյակներում, չմոտենալ պատուհաններին կամ պատշգամբներին»,–ասված է հայտարարության մեջ։
Հալեպի հյուսիսում բախումներ են սկսվել քրդերի և Սիրիայի անցումային կառավարության զինված ուժերի միջև, բնակելի թաղամասերի հրետակոծության հետևանքով վիրավորվել է տասը մարդ: